Հոկտեմբերի 17-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Ավանի բաժանմունքի ծառայողները ոստիկանության Նոր Նորքի բաժին են հրավիրել Երևանի գիշերային ակումբներից մեկի պարուհիներ` 1992 թ. ծնված Սուսաննա Հ.-ին, 1993 թ. ծնված Անժելա Ժ.-ին, 1993 թ. ծնված Իրինա Կ.-ին և 1987 թ. ծնված Օլգա Ֆ.-ին: Պարզվել է, որ հոկտեմբերի 17-ին, ժամը 03.30-ին, գիշերային ակումբում, 1975 թ. ծնված Արմեն Հ.-ն և նրա ընկերը վիճաբանել են Օլգա Ֆ.-ի հետ, որի ժամանակ ձեռքերով և ոտքերով հարվածել են վերջինիս մարմնի տարբեր մասերին ու պատճառել վնասվածքներ, այնուհետև նույն օրը, ժամը 04.30-ին, վերջիններս վիճաբանել են Իրինա Կ.-ի և Անժելա Ժ.-ի հետ, որի ժամանակ Արմեն Հ.-ն ապտակել է Անժելա Ժ.-ին, իսկ նրա ընկերը` բռունցքով հարվածել է Իրինա Կ.-ի գլխին և մարմնի տարբեր մասերին ու նրանց պատճառել մարմնական վնասվածքներ: Հոկտեմբերի 17-ին, ժամը11.30-ին, Անժելա Ժ.-ից, Իրինա Կ.-ից և Օլգա Ֆ.-ից ընդունվել են հաղորդումներ։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Ձեռնարկվում են միջոցառումներ Արմեն Հ.-ի ընկերոջ անձը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն: