Հռոմի ռազմական դատարանը հեռակա կարգով ցմահ ազատազրկման է դատապարտել նացիստական բանակի նախկին զնվոր Ալֆրեդ Շտորկին: 90 ամյա Շտորկը մեղավոր է ճանաչվել 1943 թվականին հունական Կեֆալոնիա կղզու վրա 117 իտալացի սպանության մեջ: Այս մասին հաղորդում է Agence France Presse-ն: Այս սպաները գնդկահարվել են գերմանական զորքերին հանձնվելուց հետո:
Դատավճիռը հեռակա կերպով է ընդունվել, քանի որ դատապարտյալը բնակվում է Գերմանիայում: 2005 թվականին Շտորկը ընդունել էր, որ ինքը եղել է գնդակահարողների թվում: Իտալիայի արդարադատության մարմինները, սակայն, չեն կարողացել այդ ցուցմունքը կցել գործին, քանի որ այդ խոստովանությունը կատարվել է փաստաբանի բացակայությամբ: Այնուամենայնիվ դատարանը բավարար է համարել ականատեսների վկայությունները, որպեսզի Ալֆրեդ Շտորկին հեռակա կերպով դատապարտի ցմահ ազատազրկման: