Մոսկվայում ձերբակալվել է Դաղստանի և Հայաստանի հինգ բնակիչ, որոնք կասկածվում են հազար և հինգ հազար ռուբլիների արժողությամբ թղթադրամների կեղծման մեջ: Այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը:
Բոլոր ձերբակալվածները, այդ թվում նաև հանցավոր խմբի ենթադրյալ ղեկավարը, արդեն կալանքի տակ են առնվել դատարանի որոշմամբ: Միաժամանակ ոստիկանները համարում են, որ կասկածյալները իրենց գործընկերներն են ունեցել, որոնց ինքնությունը դեռևս չի հաջողվել պարզել:
Հանացավոր համակարգի կազմակերպիչը համաձայն քննիչների Հայաստանի քաղաքացի է, ով ունի Ռուսաստանի քաղաքացիություն և բանկվում է Մերձմոսկովյան շրջանում: Քննիչների կարծիքով նա սկսել է կեղծ թղթադրամներ ստեղծել դեռևս 2010 թվականից: Կեղծ թղթադրամները ստեղծվել են Մոսկվայում և մերձմոսկովյան Չեխովայում, իսկ դրանից հետո տարածվել տարբեր քաղաքներում: