Մեծ Բրիտանիայում աճուրդի է հանվել ջութակ, որի հնչյունների տակ խորտակվել է նշանավոր «Տիտանիկ» նավը: Երաժշտական գործիքը իսկապես լեգենդար է: Այն պատկանել է նավի երաժշտախմբի եղակավար Ուոլես Հարթլիին: Երբ նավը խորտակվեց երաժիշտը թաքցրել է ջութակը ճամպրուկի մեջ և կապել իրեն, որպեսզի չկորցնի: Ջութակը թանկագին է եղել, քանի որ այն կնոջ նվերն է եղել:
Հարթլիի մարմինը հայտնաբերել են դժբախտությունից մի քանի օր անց: Աղի ջրի մեջ գտնվելու պատճառով ջութակը ճեղք է ստացել, ինչի պատճառով նրա վրա նվագել այլևս չի ստացվի: Երկար ժամանակ նրա գոյությունը համարում էին միֆ: 100 տարի առաջ նրա գինը կազմել է 100 ֆունտ, իսկ այժմ անգամ մասնագետները չեն կարողանում ասել նրա վերջնական գինը: Աճուրդի տունը ծրագրում է ջութակը վաճառել կես միլիոն դոլարով: Այս մասին հաղորդում է «Россия 24» հեռուստաալիքը: