Իզուր չէ, որ Նյու Յորքը համարում են քաղաք, որտեղ երբեք չեն քնում: Դրա պատճառը ոչ թե բնակիչների անքնությունն է, այլ այն, որ քաղաքում կան բազմաթիվ գիշերային ակումբներ, որտեղ կարելի է ուրախ հանգստանալ և ծանոթանալ հետաքրքիր մարդկանց հետ: Luxlux.net-ը ներկայացրել է Նյու Յորքի լավագույն գիշերային ակումբների թոփ հնգյակը:

1. Copacabana

Copacabana-ն Նյու Յորքի ամենաճանչված գիշերային ակումբներից մեկն է: Այն բացվել է 1941 թվականին: Հենց այս ակումբների միջոցով ժամանակին հռչակ են ձեռք բերել այնպիսի կատարողներ, ինչպիսիք են Դին Մարտինը, Ջերի Լուիսը, Ֆրենկ Սինատրան և շատ ուրիշներ: Copacabana ներակայացվում է որպես Նյու Յորքի գլխավոր գիշերային ակումբ: Սովորաբար ակումբում հնչում է լատինոամերիկյան երաժշտություն: Ակումբը կարող է ընդունել միաժամանակ 4,000 հյուր:

2. Pacha 

Pacha ակումբը դեռևս շատ երիտասարդ է, այն բացվել է 2005 թվականին, սակայն արդեն հասցրել է ամերիկացի գիշերային կյանքի սիրահարների համար դառնալ սիրելի վայր: Ակումբին նաև հաջողվել է հայտնվել Forbes-ի կազմած աշխարհի լավագույն գիշերային ակումբների վարկանիշային ցուցակում: Pacha-ն երկու անգամ (2007 և 2008 թվականներին) հաղթել է Club World Awards-ի Best Superclub անվանակարգում:
Pacha անվան տակ գործում են մի քանի գիշերային ակումբ, որոնցից առաջին բացվել է Իսպանիայում:

3. Element

Element գիշերային ակումբը հայտնվել է Նյու Յորքի լավագույն գիշերային ակումբների թոփ հնգյակի երրորդ տեղում:
Շենքը, որտեղ այսօր գտնվում է Նյու Յորքի այս թանկարժեք ակումբը կառուցվել է արդեն XIX դարի վերջում: Սկզբում այդ շենքում եղել է բանկ: Այսօր գիշերային ակումբում հին ճարտարապետությունը ուղեկցվում է ժամանակակից դիզայնի հետ: Ամենից շատ ակումբը հետաքրքիր է այն մարդկանց, ովքեր պարբերաբար անց են կացնում անսովոր երեկոներ:

4. Webster Hall 

Webster Hall հայտնի է նրանով, որ այստեղ բոլոր ակումբներից ավելի շատ են հանդես գալիս համաշխարհային աստղեր: Այստեղ երկու անգամ համերգներ են տվել Մադոննան, Պրինցը, Սթինգը, Kiss խումբը և շատ ուրիշ անվանի դեմքեր: Բացի դա այստեղ բազմաթիվ անգամ տեղի է ունեցել կարևոր միջոցառումներ, ինչպիսիք են Գրեմի և MTV մրցակաբաշխությունները:
Ակումբի շենքը համարվում է պատմական հուշարձան: Webster Hall-ը առաջին անգամ բացել է դռները դեռևս 120 տարի առաջ:

5. Cielo

Cielo ակումբը նույնպես մտնում է Նյու Յորքի լավագույն գիշերային ակումբների թոփ-5-ի մեջ: Դա իսկապես անսովոր և թանկարժեք ակումբ է: Ակումբը զարդարված է ստերեոհամակարգով, որը համարվում է աշխարհում լավագույններից մեկը: Ակումբի հյուրերի համար աշխատում են Ամերիկայի լավագույն դիջեյները: Cielo-ն ունի իր հետաքրքիր յուրահատկությունը, այնտեղ խմիչքը մատուցվում է շշերով: