Սուրճը համարվում է աշխարհի ամենահանգստացուցիչ խմիչքներից մեկը: Այն տարածված է բոլոր մարդկանց մոտ, հատկապես նրանց մոտ, ովքեր էներգիայի կարիք ունեն: Սուրճը աշխարհի տարբեր պետությունների արտադրանք է համարվում: Այժմ հասանելի տարբեր հոտի, որակի, համի սուրճեր:
The Richest-ը ներկայացրել է աշխարհում ամենաթանկ սուրճերը:

10. Yauco Selecto AA սուրճ(Պուերտո Ռիկա)-24 դոլար 1 ֆունտի համար(500 գրամ)

Պուերտո Ռիկայի Յաուկո բնակայրում աճեցվող սուրճի արժեքը կազմում է մեկ ֆունտի համար 24 դոլար: Նրա մեղմ բույրը և համը աբողջ աշխարհի սիրահարներին ստիպում է ծախսել մեծ գումար սուրճը ձեռք բերելու համար: Նրա ճանաչումը այժմ տարածվել է Պուերտո Ռիկայի սահմաններից դուրս:

9. Starbucks Rwanda Blue Bourbon-24 դոլար 1 ֆունտի համար 

Starbucks Rwanda Blue Bourbon կարելի է հայտնաբերել Ռվանդայի Գաթարե և Կարենգարա քաղաքներում: Starbucks այս սուրճը ներկայացնում է սկսած 2004 թվականից:

8.Hawaiian Kona Coffee(Հավայի)-34 դոլար մեկ ֆունտի համար

Hawaiin Kona սուրճը մշակվում է Մաունա Լոա և Հուալալա լեռների վրա, որոնք գտնվում են Հավայան կղզիների հյուսիսային և հարավային Կոնա բնակավայրերում:

7. Los Planes (Սիտալա , Սալավադոր) – $40/ֆունտ

Los Planes սուրճի տեսակ է, որը աճեցվում է Սիտալայում Սալվադոր: 2006 թվականին այն լավագույն սուրճի անվանակարգում գրավեց երկրորդ տեղը, իսկ առաջինում 50 դոլար արժեք ունեցող El Injerto սուրճն էր:

6. Blue Mountain (Վալենֆորդ, Ջամայքա) – $49/ֆունտ

Blue Mountain սուրճը աճեցվում է Ջամայքայի Կապույտ լեռների վրա: Վերջին տասնմայկաների ընթացքում սուրճը կարողացել է ճանաչում ձեռք բերել, ինչի պատճառով համարվում է աշխարհում ամենաթանկ սուրճերից մեկը: Այս սուրճի 80%-ը արտահանվում է Ճապոնիա:

5. Fazenda Santa Ines (Մինաս Ժերայիս , Բրազիլիա) – $50/1 ֆունտ

Fazenda Santa Ines սուրճը աճեցվում և մշակվում է Բրազիլիայում, հատկապես Մինաս Ժերայիս բնակավայրում: Այն ունի հատապտուղների քաղցրություն և կարամելի համ:

4. El Injerto (Հուհուտենանգո, Գվատեմալա) – $50/1 ֆունտ

El Injerto սուրճը աճեցվում է Գվատեմայաի Հուհուտենանգո բնակավայրում և 2006 թվականին ճանաչվել է լավագույն սուրճ:

3. St. Helena Coffee Company’s Island (St. Helena) – $79/1 ֆունտ

Սուրբ Հեղինեի կղզին,որտեղ գտնվում է Աֆրիկայի ափերից 1200 մղոն հեռավորության վրա, կարելի է գտնել St. Helena սուրճը, որը աճեցվում է հենց այդ տարածքում: Նրա ճանաչումը կապված է Նապալեոն Բոնապարտի հետ, ով դրվատեց սուրճը և առաջիններից մեկը ցանեց սուրճի հատիկները սուրբ Հեղինեի կղզում:

2. Hacienda La Esmeralda (Բոքեթե, Պանամա) – $104/1 ֆունտ

The Hacienda La Esmeralda սուրճը աճեցվում է Պանամայի Բոքեթե բնակավայրում: Այս սուրճի յուրահատկությունը կայանում է նրանում, որ աճեցվում է գուավայի ծառերի ստվերում և առանձնահատուկ համ ունի:

1. Luwak Coffee (Ինդոնեզիա) – $160/1 ֆունտ

Luwak Coffee, որը հայտնի է նաև վիվեր անվամբ, համարվում է աշխարհաւմ ամենաթանկ սուրճը: Այս սուրճի յուրահատկությունը կայանում է նրանում, որ սուրճի հատուկ հատիկներից, որոնք ուտում են որոշ կենդանիներ, այդ թվում նաև մագնուսը: Այնուհետև այդ սուրճի հատիկները անցնում են կենդանիների մարսողական համակարգի միջով և դրանից հետո միայն պատրաստում են սուրճը: Այս թանկարժեք սուրճը, որի մեկ ֆունտը(455 գրամ) արժի 160 դոլար, մեծ ճանաչում ունի ամբողջ աշխարհում: