Ռիհաննան սովորություն է դարձրել լինել ուշադրության կենտրոնում և ընդհանուր քննարկման առարկա լինել: Ինչպես պարզվել է դրա համար պետք չէ հագնել անկեղծ հագուստներ և շրջապատող միջավայրին զարմացնել արարքներով: Բավարար է ընդամենը լուսանկարվել մզկիթի ֆոնին:
Ռիհաննան Instagram-ում տեղադրել է լուսանկարներ, որոնք կատարել է Աբու Դաբիում շեյխ Զեիդի ֆոնին: Չնայած, որ երգչուհին փորձել է հարգանքով վերաբերվել մահմեդականների համար սուրբ վայրին, սակայն լուսանկարները այնուամենայնիվ մեծ աղմուկ են բարձրացրել: Չնայած որ երգչուհին փակ շորեր է հագել և լուսանկարվել է հիջաբով, որոշ մարդիկ դրա մեջ նկատել են վիրավորանք: Ամենայն հավանականությամբ դժգոհություն է առաջացրել է մուգ վառ կարմիր գույնի շրթներկը և մանիկյուրը:
«Ռիհաննան հնարավոր է հիանալի տեսք ունի, սակայն նա գլուխը ծածկել է ոչ թե մզկիթի նկատմամբ հարգանքից դրդված, այլ նորաձևության հետ է կապված»,- գրել են օգտատերերը: