Կանադայի հայկական համայնքը կիրակի օրը մասնակցել է Լավալում հայերի ցեղասպանության հուշարձանի բացման արարողությանը, որը համարվում է հայերի ցեղասպանության առաջին հուշարձանը Կանադայում: Այս մասին հաղորդում է Asbarez-ը: 
Այս հուշարձանը բացելով՝ Կանադայի հայկական համայնքը վերականգնել է իր նվիրվածությունը Հայկական հարցի ազգային պահանջներին:
Հայկական բոլոր կրոնական խմբավորումների ղեկավարները հավաքվել են հուշարձանի մոտ, որը կոչվում է «Խաչելիություն, հարություն և վերածնունդ» և կրոնական արարողություն են կատարել, մինչ համայնքի առաջնորդները արտահայտել են իրենց նվիրվածությունը արդարությանը:
Հուշարձանի հեղինակ ճարտարապետ Արթո Չաքմաջյանը նշել է, որ հուշարձանի իմաստը հույսն է:
Հուշարձանի բացման արարողության ժամանակ ելույթ է ունեցել նաև Կանադայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանը, ով կոչ է արել միջազգային հասարակությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Ներկայիս և անցյալի տեղի, տարածաշրջանային և դաշնային պաշտոնյաները ներկա են գտնվել միջոցառմանը և խոսել են Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին և դատապարտել են Թուրքիայի կառավարության քաղաքականությունը հանցագործության իր շարունակվող մերժողական քաղաքականության համար: