Քննիչները հաստատել են, որ Վոլգոգրադում ավտոբուսը պայթեցրած կինը քաղաք է ժամանել Դաղստանից ահաբեկչությունից մեկ ժամ առաջ: Այս մասին հայտնում է ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը: Այս մասին հաղորդում է Риа Новости-ն: 
Ավտոբուսում պայթունը տեղի է ունեցել երկուշաբթի օրը Վոլգոգրադի Կրասնոարմեյսկ շրջանում: Պայթունի պատճառով զոհվել է վեց մարդ: 30 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց, այդ թվում ծանր վիճակում գտնվող ութ մարդ և միջին ծանրության վիճակում գտնվող նորածինը, վերջինիս կյանքին վտանգ չի սպառնում: Հարուցվել է քրեական գործ ակաբեկչության հոդվածով: Քննչական կոմիտեի նախնական տվյալներով ավտոբուսում պայթունը կազմակերպել է Դաղստանի 30 ամյա բնակչուհի Նաիդա Ասիյալովան: