Բրիտանական թագի ապագա ժառանգորդ արքայազն Քեմբրիջցի Ջորջը մկրտվելու է չորեքշաբթի օրը Լոնդոնյան Սեյնթ Ջեյմս արքունիքի թագավորական եկեղեցում:
Ծիսակարգը սկսվելու է տեղի ժամով 15:00-ին և տևելու է 45 րոպե:
Արքայազն Ջորջը, ով իր պապուց` Ուելսի արքայազն Չարլզից և հորից` Քեմբրիջցի Ուիլյամից հետո երրորդն է բրիտանական գահը ժառանգելու համար:
Սեյնթ Ջեյմսը որպես մկրտության վայր ընտրելով` արքայազն Ջորջի ծնողները` արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը խախտել են թագավորական ավանդույթը, որի համաձայն երեխան պետք է կնքվեր Բուքինգեմյան արքունիքում: Սակայն Քեմբրիջի դուքսն ու դքսուհին սիրում են Սեյնթ Ջեյմսը, քանի որ այն երկուսի համար հատուկ նշանակություն ունի: Քեյթ Միդլթոնը ընտրել էր Սեյնթ Ջեյմսը ամուսնությունից առաջ հաղորդություն ստանալու համար, իսկ արքայազնին այս արքունիքի հետ կապումը խորը և անձնական հիշողություն. այստեղ է 1997 թվականին գտնվել իր մոր արքայադուստր Դիանայի մարմինը մինչ Վեսթմինստեր տեղափոխվելը:
Թագավորական ընտանիքի երեխաները կարող են ունենալ մի քանի կնքահայր և կնքամայր, ավելի հաճախ նրանք վեցն են լինում: Հնարավոր է Քեյթը և Ուիլյամը հետևեն այդ ավանդույթին, սակայն դեռևս նրանք նշել են միայն երեք մարդու անուն: Փոքրիկ Ջորջի կնքահայրեր կդառնան Ուիլյամի և Քեյթի դպրոցական ընկերներ Բոյդը և Էմիլի դը Էրլանժերը, ինչպես նաև դուքսի մանկության ընկեր Հյու Վան Կութսեմը: