Հանրապետությունում անպտղության հարցով դիմողների թիվը բուժկետերումմ աճում է: Այս մասին հայտնեց սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: Նրա փոխանցմամբ` դիմողները հաճախ շատ են ուշացնում, և մեծամասմաբ` բուժման հավանականությունն ավելի է իջնում և բարդանում:

«Երկրում պետք է ստեղծվեն հատուկ միջոցառումներ և ֆոնդեր, որպեսզի խթանեն ծխնելիության աճին: Անպտղության բուժումը թանկ հաճույք է, բայց դա չի նշանակում, որ պետք է միանգամից բոլոր դիմեն դոնորության: Այս հարցին շատ զգույշ է պետք մոտենալ»,- իր խոսքում նշեց սեքսոպաթոլոգը: Նրա դիտարկմամբ` դոնորությունը մյուս բոլոր տարբերակների հետ համեմատած` ավելի գերադասելի է և նախընտրելի, սակայն երեխան պետք է առողջ ընտանեկան մթնոլորտում մեծանա:

«Դոնորի թեկնածուն պետք է բացառապես առողջ լինի, վերարտադրողական առումով և սեռապես նույնպես: Եվ համապատասխան բուժումներն անցնելուց հետո միայն, կարող են դիմել այդ քայլին»,- հայտնեց սեքսոպաթոլոգը:


Հոգեբան Սիրինա Առաքելյանի խոսքերով` դոնորությունը նաև երեխաների իրավունքների խախտում է: «Ինչպե՞ս պետք է երեխային բացատրեն, որ ինքը ծնվել է ոչ այն պայմաններու, ինչ մյուս երեխաները: Երեխայի հոգեկան աշխարհը նույնպես լավ չի զարգանա: Նրան ներդաշնակ ընտանիք է անհրաժեշտ»,- համոզված է հոգեբանը: