ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ-ում հարց ու պատասխանների ժամին իր հարցով դիմեց ՀՀ վարչապետին՝ հիշեցնելով հայտնի օֆշորային պատմությունը:

«Ես գիտեմ, որ հարգարժան վարչապետտը շատ է հոգնում նրան կոռուպցիայի մեջ մեղդարող մեր հարցերից, այդ պատճառով երկու մասով կձևակերպեմ, առաջինից հաստատ հոգնած կլինի, բայց պետք է հարցնեմ:Օֆշորային պատմությունից մաքրվելու ձեր ջանքերն ուր են հասել և ինչ ունեք ասելու կառավարությանը», - հարցրեց նա:

Ի պատասխան այս հարցի Տիգրան Սարգսյանը նշեց, որ ամենաշահագրգիռ անձը, որպեսզի բացահայտվի այս հարցը, ինքն է, հավելելով,  որ ոչ մեկին չի լիազորել հաշիվ բացելու համար:

«Մեռած մարդիկ կարողանում են գնալ Կիպրոս և հաշիվ բացել, այնպես որ փորձերը վարկաբեկելու քաղաքական գործիչներին և դրա գործիքները բազմազան են: Կարելի է ուշադրության կենտրոնում պահել այս պատմություն այդ նպատակով, ես ուրիշ նպատակ չեմ տեսնում», - եզրափակեց նա: