«Հայաստանի հանրապետությունը կարծես թե հերթական մերժումն է ստանում Եվրոպայից։ «Հժ»–ին հայտնի է դարձել, որ Գերմանիան չի շտապում հաստատել Աժ դաշնակցություն խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանի ագրեմանը։ Հիշեցնենք, օգոստոսի վերջին, երբ հայտնի դարձավ, որ Հովհաննիսյանը դեսպան է նշանակվելու Գերմանիայում, նրա արգրեմանի հարցումն արդեն ուղարկվել էր։

Չի բացառվում, իհարկե, որ ձգձգման պատճառը թուրքական լոբին է, որը շատ ուժեղ է Գերմանիայում և որոշակի խոչընդոտներ է հարուցում։ Գերմանիայի հայ համայնքում, սակայն, կարծում են, որ դա ավելի շատ կապված է թերևս Հայաստանի իշխանությունների և նրանց վարած քաղաքականության հետ։ Երեկ, երբ մեր թղթակիցը Վահան Հովհաննիսյանին հարցրել է ագրեմանի ձգձգման պատճառների մասին, նա ասել է,թե նման տեղեկություններ ինքը չունի, բայց նաև չի բացառել, որ թուրքական լոբբին որոշակի աշխատանքներ տանում է այդ ուղղությամբ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։