«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մուտքի մոտ լուրջ վիճաբանություն է եղել։ Ականատեսները նկատել են ոստիկանության աշխատակիցների մի մեծ խմբի, իսկ ավելի ուշ դատարանի մուտքի մոտ հավաքված մի խումբ քաղաքացիների միջև սկսվել է լուրջ վիճաբանություն, որն ուղղորդվել է միմյանց հասցեին հնչող հայհոյանքներով։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ մեծ աղմուկի և ծեծկռտուքի պատճառը եղել է օգոստոսի 5-ին Գյումրի քաղաքի «Ռուբին» ոսկերչական սրահից գողության փորձ կատարած, ոստիկանության Գյումրու Մուշ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Հրայր Քալաշյանի և նույն բաժանմունքի ավագ օպերլիազոր Արտակ Բաղդասարյանի գործով դատավարությունը։

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդիկ Մանուկյանը «Ժողովուրդ»- ի հետ զրույցում նշեց, որ ինքը տեղակ չէ։ «Միգուցե դատարանից դուրս նման բան եղել է, բայց դատարանի ներսում ոչ մի բան չի եղել»,-ասաց նա՝ հաստատելով, որ երեկ դատարանում տեղի է ունեցել ոստիկանների գողության գործով առաջին դատական նիստը։ Դատարանի նախագահը հուշեց, որ երեկ նույն դատարանում ևս մեկ կարևոր գործ է քննվել. «Միգուցե երեկ մարդիկ դատարանի մոտ շատ են եղել, քանի որ Վարդան Ղուկասյանի եղբոր որդու սանկցիայի հարցն էլ էր որոշվում, և դատարանը որոշեց այն երկու ամսով ևս երկարաձգել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։