Եվրանեսթում Ադրբեջանի ներկայացուցիչ Էլխան Սուլեյմանովը նամակ է ուղել Եվրախորհրդարանը, ԵԱՀԿ, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, Եվրախորհուրդի և Եվրախրահրդարանի բոլոր անդամներին:
Նաև ԶԼՄ-ներին ուղարկված հայտարարության մեջ առկա է մեղադրանք ուղղված Եվրախորհրդարանին, որը դեռևս ամառվանից պատրաստել է «սադրանքներ» և «անկարգություններ»:
«Դեռևս հուլիսին Եվրախորհրդարանը չի ընդգրկել Ադրբեջանը այն պետությունների թվում, որտեղ պատրաստվում է ուղարկել դիտորդների առաքելություն: Մենք մտածում էինք, որ Եվրախորհրդարանը որոշել է դիտորդների չուղարկել՝ հաշվի առնելով երկրում առկա լուրջ խնդիրների բացակայությունը: Այսօր պարզ է դառնում, որ Եվրախորհրդարանի հուլիսյան որոշումը իրականում Ադրբեջանում սադրանքների և անկարգությունների ստեղծելու համար գաղտնի պլանի մաս է կազմում»,- նշվում է դիմումի մեջ:

Ինչպես նշում է Contact.az-ը այնուհետև այս ժողովրդի ընտրյալը հայտնել է, որ քաղաքական սադրանքի միջոցով Եվրախորհրդարանը փորձել է վնաս հասցնել Ադրբեջանի միջազգային հեղնակությանը: 

Այնուհետև Սուլեյմանովի վրդովմունք է առաջացրել այն հանգամանքը, որ Եվրախորհրդարանը ուշադրություն չի դարձնում իր առաքելության դրական եզրակացությունը, այլ որպես հիմք վերցնում է ԵԱՀԿ ժողովրդական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի առաքելության կարծիքը:
Խորանալով իր սեփական «հետախուզական» վերլուծությունների մեջ Սուլեյմանովը եզրակացություն է կատարում, որ այդ բոլոր սադրիչ գործողությունների նպատակը եղել է Ադրբեջանը Սիրիայի կամ Լիբիայի վերածելը: «Սակայն այս ծրագրերի հեղինակները լավ չեն հաշվարկել»,- գտնում է նա:
Դիմումի եզրափակիչ հատվածում նշվում է, որ Ադրբեջանը հերքում է Եվրախորհրդարանի բանաձևի 32-րդ կետը և կանգնեցնում է իր մասնակցությունը Եվրանեսթի խորհդարանական վեհաժողովում:
Հատկանշական է, որ Ադրբեջանի ԱԳՆ բարձր է գնահատել այդ նույն բանաձևի առաջին մասը, որտեղ նշվում է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման անհրաժեշտության մասին հաշվի առնելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: