Ոստիկանությունը ներկայացրել է նոր մանրամասներ Դեդ Հասանի մերձավոր քրեական հեղինակություն համարվող Ռաֆիկ Մադոյանի նկատմամբ մահափորձի մասին:
Ինչպես հայտնում են ՌԴ ՆԳՆ մամլո ծառայությունից մարտի 10-ին քննչական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները սպանության կազմակերպման մեջ կասկածանքով ոստիկնական բաժանմունք են տեղափոխել մի խումբ մարդկանց: Պարզվել է, որ նրանք մահափորձ էին կազմակերպում Գավառ քաղաքի բնակիչ Ռաֆիկ Մադոյանի նկատմամբ:
Քրեական գործ է հարուցվել, տարվում է հետաքննություն: Արդեն հայտնի է, որ ելնելով Մադոյանի նկատմամբ թշնամական հարաբերություններից Հովհաննես Գամարյանը դիմել է ընկերոջը՝ Սարգիս Զազյանին և բարեկամ Դավիդ Զիրոյանին: Նա խոստացել է 500,000 դոլար և առանձնատուն Իսպանիայում Մադոյանին սպանության համար:
Տվյալ ծրագիրը իրականացնելու համար Սարգիս Զազյանը դիմել է Վարուժան Քարիմյանին՝ առաջարկելով ամսական հազար դոլարի դիմաց հետևել Մադոյանին: Քարիմյանը համաձայնվել է, ինչի համար ստացել է 3 հազար դոլար:
Կիլլերին գտնելու համար գործընկերները դիմել են տարբեր մարդկանց, սակայն մայիսի 10-ին հանցագործական ծրագիրը բացահայտվել է:
Հիշեցնենք, որ 2011 թվականին դեկտեմբերի 17-ին Մոսկվայում Ռաֆիկ Մադոյանի նկատմամբ ևս մեկ մահափորձ է կատարվել, որի ընթացքում թիկնապահը ստացել է վերք ուսին, իսկ Մադոյանը չի տուժել: