Երեկ Լոնդոնում տեղի է ունեցել արքայազն Ջորջի մկրտության արարողությունը: Երեխան հագել էր ավանդական մկրտության հագուստ՝ կարված ատլասից և զարդարված ժանյակով:

Ընդհանուր առմամբ ծիսակարգը տևել է շուրջ 45 րոպե: Երեխային մկրտել է անգլիական եկեղեցու հոգևոր առաջնորդ արքեպիսկոպոս Ջասթին Ուեբլին Լոնդոնի Սեյնթ Ջեյմս արքունիքի եկեղեցում:

Ջորջի կնքահայրերի թվում է եղել արքայադուստր Զարա Ֆիլիպսը, արքայազն Ուիլյամի ընկերներ Օլիվեր Բեյքերը, Հյու վան Քաթսեմը, Վեսթմինսթերյան դուքսի որդի կոմս Էրլ Գրոսվենորը, Քեմբրիջի դուքսի և դքսուհու նախկին քարտուղար Ջեմի Լութեր Փինքերթոնը և հանգուցյալ լեդի Դիանայի ընկերուհի Ջուլիա Սամուելը:

Մկրտությունից հետո արքայազն Ջորջին ձեռքերի վրա եկեղեցուց դուրս է բերել մայրը Քեյթ Միդլթոնը: Երեխան իրեն հանգիստ է պահել: Մկրտության արարողությունից հյուրերը տեղափոխվել են Քլարենս Հաուս, որտեղ արքայազն Չարլզը և նրա կին դքսուքի Քամիլան պատրաստել են տոնական խնջերույք: