Ադրբեջանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության՝ հասարակության հետ կապերի կենտրոնի ղեկավար Արիֆ Բաբաևը մեկնաբանել է Ուկրաինայի թյուրքերի Ազգային խորհուրդի նախագահ Դաշղին Գյուլմամեդովի այսօր կատարած հայտարարությունը, համաձայն որի մահափորձ է պատրաստվում Իլհամ Ալիևի նկատմամբ: Հայտարարությունը տարածել էին վրացական լրատվամիջոցները:
Արիֆ Բաբաևի խոսքերով ազգային անվտանգության նախարարությունը ուշադրությամբ հետևում է բոլոր հնարավոր վտանգները և սպառնալիքները Ադրբեջանի նկատմամբ, վերլուծում է դրանք և իրականացնում է անհրաժեշտ կանխարգելող քայլերը: Ընդունվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները Ադրբեջանի Հանրապետության հետաքրքրություններին և նրա ազգային անվտանգությանը նկատմամբ բոլոր հնարավոր սպառնալիքները և մարտահրավերները կանխարգալելու համար: Օպերատիվ միջավայրը հսկողության տակ է: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Նշենք, որ այսօր մի շարք վրացական գործակալություններում տարածվել էր Ուկրաինայի թյուրքերի Ազգային խորհուրդի նախագահ Դաշղին Գյուլմամեդովի հայտարարությունը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ մահափորձի նախապատրաստման մասին:
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում էր.«Սեփական աղբյուրներից ինձ հայտնի է դարձել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ նախապատրաստվում է մահափորձ, որի նպատակն է «հեղափոխության» պատկերումը այն հետագայում Ղազախստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի տարածք տարածելու նպատակով»: