Երեկ ուշ երեկոյան կայացել է «Comedy Club»-ի հոբելյանական երեկոն, հայտնում է paparazzi.ru-ն:

Այս տարի լրացել է հայտնի հումորային ծրագրի 10-ամյակը: Արդեն սիրելի դարձած հերոսների կատակների վրա ծիծաղելու համար ժամանել էին մեծ թվով մարդիկ: Մեծ սրահը ողողված էր տարբեր սերնդի, տարիքի և ստատուսի տեր անձինք, որն էլ իր խոսքում ընդգծեց նաև Պավել Վոլյան:

Հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը հերթականությամբ բեմ էր հրավիրում բոլոր հումորիստներին: Կատակեցին, ինչպես միշտ սիրելի թեմաներով` օլիգարխներն ու նրանց կանայք, իշխանություն և կոռուպցիա, մոսկվացիներ և ոչ մոսկվացիներ: Այս ամենն ուղեկցվում էր երաժշտությամբ և տեսանյութերով:

Պետք է նկատել, որ թիմը համալրվել է նոր անդամներով, ինչը նշանակում է, որ մոտ ապագայում հնարավոր է նաև անդամների փոփոխություն: