Երեկ Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող «Новости» լրատվական հաղորդման ժամանակ անդրադարձ է կատարվել Մինսկում տեղի ունեցած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդին և նշվում է, որ Մաքսային միության ընդարձակման խոսակցությունը լարված բնույթ է կրել:
Անդրադարձ կատարելով Հայաստանին՝ նշվում է, որ Մաքսային միությունը իսկզբանե հավասար պարտավորություններ կատարող երկրների միություն է: Այդ պատճառով Հայաստանի մաքսային միություն մտնելուն պատասխանել են, որ մոտ ապագայում դրանք որպես ցանկություն էլ կմնան Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի չլուծված տարածքային խնդիր ունենալու պատճառով: