Աշխարհի ամենաբարձրահասակ մարդը համարվող թուրք Սուլթան Քոսենը ամուսանցել է: Այս մասին հայտնում է Metro պարբերականը:
Արարողությունը տեղի է ունեցել երեկ հոկտեմբերի 27-ին:
Սուլթան Քոսենի հասակը կազմում է 2,51 սանտիմետր, իսկ նրա կինը Մերվե Դիբոն իրենց կարճահասակ է 78 սանտիմետրով և հասակը կազմում է 1,73 սանտիմետր: Թուրքը պատմել է, որ երազում էր ընտանիքի մասին արդեն վաղուց, սակայն չի կարողացել գտնել իրեն համապատասխան աղջիկ: «Դժբախտաբար ես չէի կարողանում գտնել իմ չափսերին համապատասխան աղջիկ, սակայն ես այժմ կունենամ իմ անձնական կյանքն ու ընտանիքը»,- նշել է Քոսեն:
Սուլթանի այսքան բարձր հասակը պայմանավորված է նրանով, որ տղամարդը տառապես է հիպոֆիզի քաղցկեղով, որն էլ բերել է գիգանտիզմի: Բժիշկները հեռացրել են քաղցկեղը 2008 թվականին և դադարել է աճել 2011 թվականին, սակայն ամեն դեպքում դժվարություններ ունի: Մասնավորապես նա կարողանում է քայլել միայն ձեռնափայտի օգնությամբ: