Բիձինա Իվանիշվիլին գտնում է, որ երկիր այլևս չի վերադառնա այնպիսի ծանր իրավիճակ, ինչպիսին առկա է եղել մինչ իր իշխանության գալը, սակայն եթե երկրին անհրաժեշտ լինի, նա պատրաստ է վերադառնալ քաղաքականություն:
Ինչպես հայտարարել է վարչապետ Բիձինա Իվանիշվիլին երեկ մամլո կոնֆերանսի ժամանակ նա չի դադարում ծառայել երկրին և չի թեքվում նրա մեջքով: Այս մասին հաղորդում է Грузия Online-ը: 
«Ես համոզված եմ, որ այդպիսի անհրաժեշտություն չի լինի, սակայն եթե անհրաժեշտ լինի, ապա ինչու ոչ: Ես եկել եմ ամենածանր ժամանակ, երկիրը այլևս չի ունենա ավելի ծանր ժամանակ: Ով հիշում է, ամենևին անհավատալի էր, որ իրավիճակը կփոխվի: Այդպիսի բան թույլ չեին տա ոչ իշխանությունը, ոչ հասարակությունը, որտեղ ես ժամանում էի: Իմ կարծիքով այդպիսի անհրաժեշտություն չի լինի, սակայն եթե լինի, ես միշտ կմնամ իմ հայրենիքին ծառայության մեջ, քանի դեռ ես կարող եմ, ես կլինեմ այնտեղ, որտեղ անհրաժեշտ եմ»,- հայտարարել է Իվանիշվիլին: