Պակիստանում 13 տարեկան աղջիկը կարողացել է դուրս գալ գերեզմանից երկու տղամարդու կողմից բռնաբարվելուց և կենդանի թաղվելուց հետո: Դեռահասը առևանգվել էր Փունջաբ նահանգի իր հայրենի գյուղում Ղուրանի դասերին մեկնելու ճանապարհին:

Աղջկա հայրը Սիդիք Մուղալը ոստիկանությանը հայտնել է, որ իր աղջկան առևանգել են, սակայն նրանք մերժել էին համագործակցել: Այս մասին հաղորդում է Outlook India-ն:
Տղամարդիկ երիտասարդ աղջկան տեղափոխել էին առանձնացված վայր, սեռական բռնություններ գործադրել նրա նկատմամբ, իսկ այնուհետև կենդանի-կենդանի թաղել, քանի որ մտածել էին, որ աղջիկը մահացել է դաժան հարձակման ժամանակ:

Սակայն աղջիկը կարողացել էր իրեն դուրս բերել գերեզմանից և գրավել էր անցորդների ուշադրությունը, որոնք օգնել էին նրան և տեղափոխել տեղի բժշկական կենտրոն:
Մինչ ոստիկանությունը մերժել էր հետաքննել դեպքը, Լահորի Բարձրագույն դատարանը հրամայել էր նրանց ձերբակալել աղջկա վրա հարձակվողներին:

Պակիստանում երեխաների նկատամամբ սեռական բռնությունները շարունակում են մնալ ակտուալ հարց:

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ երեխաների նկատամամբ սեռական բռնությունները արելեն 2002 թվականի 668-ից 2.788 –ի: