Հայաստանի գլխավոր դատախազի հրամաններով ՀՀ դատախազության համակարգում տեղի են ունեցել մի շարք կադրային փոփոխություններ:

Այսպես`

ՀՀ գլխավոր դատախազության սեփականության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գրիգոր Նավասարդյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից` սեփական դիմումի համաձայն:

Լոռու մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հակոբ Ղարախանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից`սեփական դիմումի համաձայն:

Լոռու մարզի դատախազ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Գրիգոր Էլիզբարյանը` ազատվելով Լոռիի կայազորի զինվորական դատախազի պաշտոնից:

Արմավիրի մարզի դատախազ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Վահագն Մուրադյանը` ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի պաշտոնից:

Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Չիչոյանը` ազատվելով Երեւան քաղաքի Մալաթի-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի տեղակալի պաշտոնից:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական է նշանակվել Նունե Խաչատրյանը:

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ` դատախազների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով, միաժամանակ տեղի է ունեցել նաեւ դատախազների թեկնածուների հավակնորդների արտահերթ ստուգում եւ մասնակիցներից 19 հավակնորդ հաջողությամբ հանձնել է ստուգումը: