«Գազպրոմը»,«ՄՏՍ» և «Բիլայն» կազմակերպությունները ճանաչվել են 2013 թվականի ամենաթանկ ռուսական բրենդներ: Այս մասին հայտնում է Риа Новости գործակալությունը` հղում կատարելով բրենդային խորհրդատվական Interbrand գործակալության մամլո հաղորդագրությանը:

«Գազպրոմ» բրենդի արժեքը Interbrand-ի կողմից գնահատվել է 1.262 մլրդ ռուբլի, իսկ բջջային հեռախոսակապի առաջատար օպերատորների արժեքը մի քանի անգամ ավելի ցածր է և կազմում է 192.1 մլն ռուբլի ՄՏՍ-ը, իսկ 155.5 մլն ` Բիլայնը: Չորրորդ հորիզոնականը զբաղեցրել է նույնպես բջջային հեռախոսակապի բրենդ «Մեգաֆոնը»,որի արժեքը գնահատվում է 114.2 մլն ռուբլի:
Interbrand-ի վարկանիշային աղյուսակի հինգերորդ հորիզոնակում գտնվում է« Նորիլսկի նիկել» (111.5 մլն ռուբլի), վեցերորդում «Սբերբանկ» բրենդն է(106.7 մլն ռուբլի): Յոթերորդ և ութերորդ տեղերը զբաղեցնում են նավթային կազմակերպություններ «ՏՆԿ» և «ԼՈՒԿՕՅԼ»-ը(98.8 մլն ռուբլի և 75.2 մլն ռուբլիս համապատասխանաբար): Գարեջրի «Բալթիկա» բրենդը հայտնվել է իներորդ հորիզոնականում(56.2 մլն ռուբլի): Լավագույն տասնյակը եզրափակում է «Տատնաֆթը»,որի բրենդը գնահատվում է 53.8 մլն ռուբլի: