Վերջերս նշանված ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը նշել է, որ ամուսնությունից հետո վերցնելու է Քենյա Ուեսթի ազգանունը:
Սակայն նա պահպանելու է նաև իր ճանաչված ազգանունը Քարդաշյան ազգանունը:
«Այն կլինի Քիմ Քարդաշյան Ուեսթ»,- E News-ին հայտնել է Քիմ Քարդաշյանը:
Սա նշանակում է, որ Քիմը ունենալու է նույն ազգանունը ինչ իր չորս ամսական աղջիկը Նորֆ Վեսթը և նրա աղջկական ազգանունը և ամուսնական ազգանունը կզուգակցվեն, ինչպես կրտսեր քրոջ Խլոե Քարդաշյան Օդոմը:
Քիմը նաև նշել է, որ ամուսնական ամբողջ արարողությունները թողել է ամուսնու Քենյայի հայեցողությանը:
«Մենք ժամանակ չեն ունենում քննարկելու միասին այդ թեման կամ նույնիսկ շունչ քաշել, ուստի մենք իսկապես ժամանակ չենք ունեցել խոսալու դրա մասին, սակայն ինչպես նա ցանկանա, այնպես էլ կլինի»,- նշել է Քիմ Քարդաշյանը: