«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը բավական շռայլ է պետական բյուջեի միջոցներով գնումներ կատարելու հարցում։ Այս տարվա հոկտեմբերին ֆինանսների նախարարությունը միանգամից 847 հազար դրամ՝ ավելի քան 2 հազար ԱՄՆ դոլար է ծախսել վարագույրներ գնելու համար։

Իսկ այդ վարագույրները, ինչպես փաստում են «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը, գնվել են «Նանե արտ» ՍՊԸ-ից, որը համարվում է վարագույրների էլիտար խանութ։

Նախարարությունից «Ժողովուրդ»–ին փոխանցեցին, որ այդ վարագույրները գնվել են ասուլիսների սրահի ձևավորման համար»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։