Ֆլորիդա նահանգից ամերիկացի թոշակառուն, ով 2012 թվականին լոտոյի միջոցով շահել էր 10 մլն դոլար, կրկին մեծ գումար է շահել: The Daily Mirror-ը, հայտնելով տվյալ դեպքի մասին, ներկայացնում է վիճակագրությունը,որի համաձայն Ֆլորիդայում երկու անգամ վիճակախաղի հաղթելու հնարավորությունները գնահատվում են որպես մեկը 195547109921856-ի:
Ջեյմս Բոումենը հաղթել է երեք մլն դոլար կազմող մրցանակը: Վիճակախաղի խաղարկությունը տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսի 31-ին: Բոումենը միշտ գնում է վիճակախաղի տոմսեր միևնույն խանութից, սակայն ամեն անգամ նահանգի 67 ամյա բնակիչը ընտրում է թվերի տարբեր համադրություն:
Ջեյմսը հրաժարվել է ամբողջ գումարը վերցնել միանգամից, այլ նախընտրել է ստանալ 30 ամենամյա վճարներ, որոնցից յուրաքանճյուրը կազմելու է 100 հազար դոլար: Այսպիսով որպեսզի ամբողջ գումարը անձամբ ծախսի և այն չթողնի իր ժառանգներին Ջեյմսը պետք է ապրի մինչև 97 տարեկան: Թե ինչ է արել նա իր նախորդ շահած գումարով չի նշվում: