Ֆրանս Բեքենբաուերը հայտարարել է, որ նա շրջագայելու է ամբողջ աշխարհով մեկ լավագույն ֆուտբոլիստներով թիմ հավաքելու համար:
Գերմանիայի հավաքականի նախկին ավագ և մարզիչը վերցրել է Տիեզերք 11 (GALAXY 11) ստեղծելու պատասխանատվությունը, որը բաղակացած է լինելու ներկա սերունդի ամենաակնառու ֆուտբոլիստներից:
Հայտարարությունը նախորդել է Բեքենբաուերի անակնկալ այցելությունը Չելսի Մանչեսթեր Սիթիի դեմ տնային խաղի ժամանակ կիրակի օրը, որտեղ նա լուսանկարվել էր առեղծվածային մարդու հետ միևնույն տարածքում:
Նման մարդիկ հայտնվել էին Սթեմֆորդ Բրիջում, ինչպես նաև Մյունխենի Բավարիայում և Յուվենթուսում: Չելսիի խաղից հետո Բեքենբաուերը ներկայացրել է տեսանյութ Գալաքսի 11-ի մասին:
Այժմ Բեքենբաուերը տվել է հարցազրույց, որտեղ նա որոշ մանրամասներ է ներկայացրել Գալաքսի 11-ում իր ներգրավածության և խոստացել է հաջորդ հայտարարությունը կատարել նոյեմբերի 11-ին: « Ես շատ զգույշ եմ մոտենում և հաշվում եմ բոլոր քայլերը այս թիմը որոշելու և հավաքելու համար»,- նշել է նա: Գերմանացի մասնագետը նշել է, որ առաջին ֆուտբոլիստի անունը հայտնելու է նոյեմբերի 11-ին և որ այդ առեղծվածային մարդիկ օգնում են իր մտադրությունը իրականացնելու համար: 
Նոր տեսանյութում ներկայացվում է նաև այս առեղծվածային մարդկանց լուսանկարները, որոնք նկատվել են Ռիո դե Ժանեյրոյում, Լոնդոնում և Նյու Յորքում: