Ամերիկայում 13-ամյա տղային ճանաչել են մեղավոր հոր սպանության մեջ: Ջոզեֆ Հոլը հանցագործությունը կատարել է 2011 թվականին, երբ եղել է ընդամենը 10 տարեկան: Հայրը քնած է եղել բազմոցի վրա գիշերային խնջույքից հետո, երբ երեխան կրակել է նրան: Այնուհետև երեխան պատմել է իրվապահ մարմիններին, որ վախեցել է ընտրությունից, որ կարող էր կանգնել իր առջև ծնողների բաժանվելուց հետո: Այս պարագայում Ջոզեֆը ստպված էր լինելու ընտրություն կատարել ապրել նեոնացիստ հոր, թե խորթ մոր հետ:
Կալիֆորնիայի դատարանը ընդունել է դատավճիռ երեխային ուղարկել ուղղիչ գաղութ, որտեղ նա անցկացնելու է առնվազն յոթ տարի: Դատավոր Ջին Լեոնարդը 10 տարվա ազատազրկման դատավճիռ է ընդունել, սակայն յոթ տարուց հետո նա կարող է հաշվի առնել պայմանական ժամանակից ազատ արձակման:
Հոր սպանելու մեջ երեխային մեղադրանքներ առաջադրել են այս տարվա հունվարին: Այս դեպքը մեծ աղմուկ էր բարձրացրել մամուլում, քանի որ Հոլլ ավագը, ով այդ ժամանակ 32 տարեկան էր, գլխավորում էր նացիոնալ-սոցիալիստական շարժման տեղի ստորաբաժանումը: Դատարանի առջև խնդիր էր դրված բացահայտելու, թե արդյոք գիտակցաբար է նա գնացել  սպանության թե ոչ և արդյոք որտեղ նա պետք է կրի իր պատիժը: Ջոզեֆի մեղքը հաստատել է այն փաստը, որ հանցագործության նախօրեին նա իր պլանների մասին պատմել էր հարազատ քրոջը: Նա պատրաստվել է սպանության նախապես և ատրճանակը թաքցրել էր իր անկողնու տակ: Իսկ երբ ժամանել է ոստիկանությունը Ջոզեֆը անգամ չի լացել:
Դատական լսումների ժամանակ երեխայի իրավապաշտպանները նշել են, որ երեխան կարիք ունի հոգեբանական վերականգնման, ինչի պատճառով արժի նրան ուղարկել հատուկ մասնագիտացված կենտրոն, որը նաև մոտ է գտնվում վերջինիս տանը: Պաշտպանական կողմը պնդել է, որ այնտեղ երեխան կկարողանա նորմալ կրթություն ստանալ:
Մեղադրական կողմն էլ պնդել է, որ երեխային պետք է մեկուսացնել: Ընդ որում դատախազության ներկայացուցիչները հիանալի հասկացել են, որ Ջոզեֆը ամենաերիտասարդ ձերբակալվածը կլինի և  կլինի շրջապատված ավելի տարեց և վտանգավոր հանցագործներով: Դատարանը արդյունքում գրավել է մեղադրական կողմը:
Ինչպես հաղորդում է New York Daily News-ը Ջոզեֆը հաճախ է դիմել բռնությունների: Այսպես նա ծեծել է իր քույրիկներին, համադասարանցիներին, մի անգամ փորձել է խեղդել դասատուին: Անգամ հոր սպանությունից նա հարձակվել է իրեն այցելության եկած դասատուների վրա: Ընդ որում Ջոզեֆը անձամբ բազմաթիվ անգամներ ծեծվել է հոր կողմից: