Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի զորամասում, նոյեմբերի 3-ի երեկոյան գազի բալոն է այրվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ զորամասի սենյակներից մեկում գազի 3կգ-ոց բալոնից տեղի է ունեցել արտահոսք` հրդեհի բռնկմամբ, որը մարվել է տեղի ուժերով: