Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության աշխատակիցները Դուբայից ժամանած ՀՀ քաղաքացու մոտ հայտնաբերել են չհայտարարագրված թանկարժեք բջջային հեռախոսներ և համակարգչային պլանշետներ: Այս մասին հայտնում է Новости-Грузия-ն` հղում կատարելով տեչության մամլո-ծառայությանը:
Եկամուտների ծառայության տվյալներով Հայաստանի քաղաքացին Թբիլիսիի միջազգային օդանավակայան է ժամանել Դուբայից նոյեմբերի երկուսին:
«Ժամանածի ուղեբեռի զննումից հետո եկամուտների ծառայության աշխատակիցները հայտնաբերել են չհայտարարագրված ապրանք: Մասնավորապես 24 բջջային հեռախոս(13 Samsung Galaxy, 2 Sony Xperia, 8 iPhone5 и Nokia Lumia1020) և պլանշետային համակարգիչ (Samsung Galaxy TAB2)»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես հայտնել են տեսչությունում վերոնշյալ ապրանքների ընդհանուր գինը կազմել է մոտ 13 հազար դոլար: