Դարեր շարունակ շները եղել են մարդկանց ամենալավ ուղեկիցները և պաշտպանները: Այսօր շները ամենատարածված ընտանի կենդանիներն են, և շատերը դարձել են բազմաթիվ ընտանիքների անբաժան մասը, գրում է quello.net-ը:

Ամենաագրեսիվ շների ցանկը կազմելիս ուշադրություն է դարձվել, թե շները ինչ նպատակի համար են վարժեցվել: Որոշ մարդիկ, ովքեր պահում են այս կենդանիներին, նրանց վերաբերվում են սեփական երեխաների պես, դրա համար ընդհանրապես որևէ վտանգի չեն ենթարկվում: Ցուցակը կազմելիս ուշադրություն է դարձվել նաև շների շատ առանձնահատկությունների վրա, հաշվի են առնվել յուրաքանչյուր ցեղատեսակի բնույթն ու ագրեսիվությունը: Այս հոդվածի հիմնական նպատակն է ցույց տալ, թե որքան վտանգավոր կարող են լինել այս շները, եթե հատուկ վարժեցված են: Բայց միևնույն ժամանակ այս շները կարող են ընդհանրապես վտանգավոր չլինել. ամեն ինչ կախված է տերերից և այն միջավայրից, որում նրանք ապրում են:

Հոդվածի նպատակն է նաև տեղեկացնել ապագա և ներկա տերերին այս շների առանձնահատկությունների մասին և պարզել, թե արդյո՞ք նրանք պատրաստ են համակերպվել շնից սպասելիքների հետ: Այս կենդանիներին անվանելով «ամենավտանգավոր»՝ մենք նկատի չենք ունեցել, որ նրանք չեն ընդունում սերը և նվիրված չեն իրենց տերերին, ընդհակառակը՝ իրենց տիրոջ համար նրանք իրենց կյանքն անգամ կտան առանց դրա մասին նույնիսկ մտածելու: Սակայն այս ամենը ձեռք է բերվում վարժեցման և սիրո միջոցով: Այս գրառումը նպատակ չունի ցածրացնել այս կենդանիներին, ոչ էլ համոզել ձեզ, որ նրանց այլևս պետք չի պահել:

10. Չոու չոու

Չոու չոուն այս ցանկում ներկայացված ամենաբրդոտ շներից մեկն է: Այն նաև շների հնագույն ցեղատեսակներից մեկն է, որը մոտ 2000 տարի առաջ ձևավորվել է Հյուսիսային Չինաստանում: Չոու չոուն առաջին հերթին ծառայել է որպես հովիվների և որսորդների օգնական: Հետազոտությունները հաստատում են, որ չոու չոուն հնագույն ցեղատեսակ է: Մարդիկ սիրում են պահել այս շանը հիմնականում պաշտպանական նպատակներով: Չոու չոուի միջին քաշը տատանվում է 22-44 կգ-ի սահմաններում: Համեմատած այլ շների հետ՝ չոու չոուն ունի 44 ատամ, այն դեպքում, երբ շների մեծամասնությունը ունի 42-ը:

9. Դալմատին

Դալմատինները գեղեցիկ, սպիտակ գույնի շներ են՝ պուտերով: Վաղ 1700-ական թվականներին դալմատինները օգտագործվում էին որոշակի տարածքներ գողերից և այլ կենդանիներից պաշտպանելու համար: Դալմատինները էներգիայով լեցուն են և բավականին արագ ու ակտիվ: Նրանք նաև շատ հանդուրժող են այլ կենդանիների և մարդկանց նկատմամբ: Շատ հարմար է այս շներին պահել որպես տնային կենդանիներ, չնայած որ նրանք ունեն շատ անհանգիստ բնավորություն: Դալմատինները կշռում են 20-32 կգ և ամենաշատը տարածված են եղել Յուգոսլավիայում:

8. Բոքսյոր

Բոքսյորը շան ամենահետաքրքիր ցեղատեսակներից է: Այն իր անունը ստացել է տիրոջ հետ խաղալու ժամանակ՝ բռնցքամարտիկ հիշեցնող յուրահատուկ շարժումներ կատարելու համար: Բոքսյորները ամենաերկար լեզու ունեցող շներն են: Նրանք կշռում են 23-33 կգ և ամենաշատը հանդիպում են Գերմանիայում: Բոքսյորը տարբերվում է իր բնավորությամբ և կարող է լինել ընտանիքի հավատարիմ ընկեր: Ունենալով ամուր կառուցվածք և լինելով էներգիայով լեցուն՝ այս շները հիանալի ատլետներ են և շատ վտանգավոր են գողերի ու հանցագործների համար:

7. Կանարյան շուն

Կանարյան դոգը ամենամեծ և ամենավտանգավոր շներից է: Ունենալով 37-55 կիլոգրամ քաշ՝ այս հսկա կենդանիները ոչ միայն վտանգավոր են, այլև ունեն սարսափեցնող տեսք: Այս ցեղատեսակը առաջացել է Կանարյան կղզիներում: Երբ կանարյան դոգը գազազում է, միայն փորձառու վարժեցնողն է կարողանում նրան հանգստացնել: Կանարյան դոգը շատ ուժեղ է կծում:

6. Ալյասկայի մալամուտ

Մալամուտները շատ աշխատասեր շներ են: Նրանք սովորաբար հանդիպում են ձյունառատ տարածքներում, որտեղ սովորական տրանսպորտը օգտագործելը շատ դժվար և բարդ է: Մալամուտը ունի ավելի շատ դրական, քան բացասական գծեր: Բայց, այնուամենայնիվ, այն շատ վտանգավոր է, քանի որ շատ դժվար է խաղաղվում, երբ կատաղում է: Այս շների քաշը 35-46 կգ է, ամենաշատը տարածված են Ալյասկայում:

5. Լայկա

Լայկաները բնավորությամբ և տեսքով շատ նման են ալյասկայի մալամուտներին: Այս շների ոռնոցը կարող է լսվել նույնիսկ 16 կմ հեռավորության վրա: Լայկաները ծագումով Հյուսիս-արևելյան Սիբիրից են, դրա համար նրանց հաճախ անվանում են նաև «սիբիրյան լայկաներ»: Լայկաներին յուրահատուկ է դարձնում նրանց աչքերի գույնը, որը բաց կապույտ է: Լայկաները ունեն երկշերտ մորթի, որը այնքան հաստ է, որ նույնիսկ արկտիկական ցածր ջերմաստիճանը նրանց համար որևէ խնդիր չէ: Նրանք շատ հավատարիմ և ընկերասեր են, բայց լինում են շատ ագրեսիվ: Քաշը 20-30 կգ է:

4. Դոբերման փինչեր

Դոբերման փինչերները աշխարհում ճանաչված են իրենց բազմաթիվ հատկանիշներով. նրանք մարդու համար շատ լավ ուղեկցորդ են, հավատարիմ են, հեշտ են վարժեցվում, շատ խելացի են և նրանց կարելի է վստահել՝ ի տարբերություն որոշ մարդկանց: Այս հատկանիշների շարքում մենք չենք կարող անտեսել կամ մոռանալ նրա ագրեսիվության բարձր մակարդակը, որի պատճառով հաճախ շատ դժվար է լինում հանդարտեցնել կատաղած դոբերմանին: Զինված ուժերը այս շներին օգտագործում է գողերին և հանցագործներին բռնելու, ինչպես նաև թմրանյութերի և պայթուցիկների հայտնաբերման համար: Դոբերման փինչերը ունի 30-42 կգ քաշ և ծագումով Գերմանիայից է:

3. Գերմանական հովվաշուն

Գերմանական հովվաշունը աշխարհում շների ամենաճանաչված ցեղատեսակներից է: Այս շունը անվախ է, չափազանց խելացի, ակտիվ, ճկուն, շատ հեշտ վարժեցվող և հավատարիմ: Աշխարհի համարյա թե բոլոր պետությունները իրենց բանակում ունեն գերմանական հովվաշներ: Գերմանական հովվաշան հավատարմությունը կարելի է բնութագրել այսպես՝ եթե դու զինվոր ես և քեզ ուղեկցում է քո գերմանական հովվաշունը, ապա նա ցանկացած պահի պատրաստ է պաշտպանել քեզ գնդակից: Գերմանական հովվաշան քաշը 32-46 կգ է: Այս շները ընգրկվել են ամենավտանգավոր շների ցանկում այն պատճառով, որ նրանք խաբեբաների և գողերի համար սարսափելի հակառակորդներ են:

2. Ռոտվեյլեր

Ռոտվեյլերը աշխարհի ամենավտանգավոր շներից է, որի պատճառով այն շատ երկրներում արգելված է: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է պահել ռոտվեյլեր, նա պետք է լինի շատ հոգատար, քանի որ այն պահանջում է շատ ուշադրություն ու սեր: Ռոտվեյլերները շատ ուժեղ են և չեն վախենում այդ ուժը խաբեբաների և հարձակվողների դեմ կիրառելուց: Նրանք ունեն 46-59 կգ քաշ: Ռովելյերի ծնոտները ամենաուժեղն են՝ աշխարհի մյուս շների հետ համեմատած

1. Փիթ բուլ

Փիթ բուլը աշխարհում շան ամենավտանգավոր ցեղատեսակն է, ինչպես նաև` ամենաանհասկանալին: Փիթ բուլը նախատեսված չէ բոլորի համար, այնպես որ զգույշ եղեք նրա հետ որևէ կոնտակտ հաստատելիս: Այս շունը ունի մեծ, հզոր մկաններ, մեծ ծնոտներ և այդ պատճառով ամենամեծ կծելու ուժը: Այն ունի 25-30 կգ քաշ:

Եվ վերջում, մեկ անգամ էլ հիշեցնենք, որ շները վտանգավոր չեն ծնվում, նրանք այդպիսին են դառնում իրենց տերերի պատճառով: