168.am-ից տեղեկլանում ենք, որ այս պահին Մաշտոցի պողոտայում արտակարգ իրավիճակ է: Ինչպես տեղեկացրել էինք, Ազատության հրապարակում հեղափոխություն սկսած Շանթ Հարությունյանն ու մի քանի համախոհներ այս պահին բենզինով լի շշեր են պայթեցնում, ոստիկանները թույլ չեն տալիս նրանց շարժվել Բաղրամյան պողոտա: Ոստիկանների, Շանթ Հարությունյանի և իր համախոհների միջև քաշքշուկ է սկսվել, նրանք ծեծում են միմյանց: Հավաքված բազմությունն ահաբեկված է, մարդիկ չեն հասկանում, թե ինչ է կատարվում: Այս պահին ոստիկանները բերման են ենթարկում նրանց: Շանթ Հարությունյանը նույնպես բերման է ենթարկվել:

Կայքը հայտնում է նաև, որ Ազատության հրապարակում հեղափոխություն սկսած Շանթ Հարությունյանն ու մի քանի համախոհներ բենզինով լի շշեր են պայթեցրել, ոստիկանները թույլ չեն տվել նրանց շարժվել Բաղրամյան պողոտա: