Նոյեմբերի 26-29-ը Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի է ունենալու Երևանի օրերը: Մոսկվայի քաղաքապետ Սոբյանինի հրավերքով Մոսկվա է ժամանելու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի տեղեկատվական կենտրոն «Еркрамас»-ը, հղում կատարելով Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացչությանը, Մոսկվայում «Երևանի օրեր» շրջանակներում տեղի են ունենալու հետևյալ միջոցառումները`

Երիտասարդական մարզական խաղեր Մոսկվա-Երևան Չերտանովո մարզահամալիրում
«Հայկական մոտիվներ. Ռուսաստանի ժամանակակից պատմության պետական կենտրոնական թանգարանի հավաքածուից ցուցադրություն» ցուցադրություն
Հայաստանի վաստակավոր դերասանների մասնակցությամբ գալա-համերգ
Բիզնես-ֆորում և հայկական գինիների ցուցադրություն-համտեսում 
Գրադարանային նախագաիծ Նեկրասովի անվան գիտական գրադարանում
Ստանիսլավսկու անվան Երևանի պետական դրամատիկական թատրոնի «Ամեն ինչ վաճառվում է» ներկայացումը: 

Նախատեսվում է նաև Երևանի և Մոսկվայի գործադիր իշխանությունների միջև համագործակցության ծրագրի ստորագրում: Միջոցառումների ավարտին Երևանի քաղաքապետի անվան պաշտոնական հյուրընկալություն «Арарат Парк Хаятт» հյուրանոցում: 

Այս նախագծի կազմակերպիչներն են Մոսկվայի կառավարությունը, Երևանի քաղաքապետարանը: