Տաջիկստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է նոյեմբերի վեցին տեղի ունեցած երկրի նախագահի ընտրությունների քվեարկության նախնական տվյալները: Համաձայն այդ տվյալների ընտրություններում հաղթանակ է տարել գործող նախագահ Էմոմալի Ռահմոնին ձայների 83.6%-ով: Այս մասին հայտնում է Regnum գործակալությունը: 

Նրան հետևում է Կոմունիստական կուսակցության նախագահի տեղակալ Իսմոիլ Տալբակովը 5% ձայնով:

ԿԸՀ-ի տվյալներով ընտրություններին մասնակցել է ընտրության իրավունք ունեցողների 86.6%-ը:

Իմոմալի Ռահմոնը իշխանության նախագահում է երկիրը սկսած 1990-ականներից: Նրա հերթական նախագահական շրջանը դառնալու է թվով չորորդը:

Տաջիկստանի սահմանադրության համաձայն միևնույն մարդը չի կարող ընտրվել երկրի նախագահ երկու շրջանից ավել, սակայն 2003 թվականին սահմանադրությունով մտցվեցին փոփոխություններ,որոնք վերաբերվում էին նախագահի ընտրությանը: Միաժամանակ հայտարարվել էր, որ սահմանադրության փոփոխությունների պատճառով նախագահական շրջանների հաշվարկը գործող նախագահի համար սկսվելու է սկզբից: Այսինքն փաստացիորեն 2006 թվականին Ռահմոնի երրորդ նախագահական շրջանը դարձավ առաջինը,իսկ սա լինելու է երկրորդ շրջանը: Բացի դա Ռահմոնի կառավարման ժամանակ մեկ նախագահական շրջանը տևողությունը երկարացվեց և հինգ տարուց դարձավ յոթ տարի: