ԱՄՆ-ում ստեղծվել են կանացի ներքնազգեստներ, որոնց նպատակն է պաշտպանել կանանց բռնաբարությունից: Ինչպես հաղորդում է The Daily mail-ը դրանք պատրաստված են էլաստիկ նյութից, որը հնարավոր չէ կտրել կամ պատռել:
Բացի դա ներքանզգեստը ունի ներկարված «հավատարմության գոտի»՝ զարդարված գոտու և ոտքերի վրա կոդով կողպեքներով: Այսպիսով կինը կարող է հագնել «հավատարմության գոտին» և հաստատել միայն իրեն հայտնի կոդ: Ներքնազգեստները ստացել են AR Wear անունը:
Այսպիսի ներքնաշոր արտադրելու համար նրա մշակողները հայտարարել են միջոցների հավաքման մասին: Ներկայումս համացանցի օգտատերերը դրա համար տրամադրել են 37 հազար դոլար, եթե 17 օրվա ընթացքում դրա թիվը հասնի 50,000 դոլարի, ապա ապրանքը կհայտնվի շուկայում: