Ինչպես հայտնի է դարձել «Прайм Крайм» գործակալությանը Հունաստանում նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել «օրենքով գողերի» խոշոր հավաք ազդեցիկ «օրենքով գող» Գոգի Չիկովանիի մահվան քառասունքի կապակցությամբ:

«Օրենքով գողի» հիշատակի միջոցառումները, ով այդպես էլ չհասցրեց կլանների բախմանը վերջ դնել, կարող էր դառնալ հիանալի առիթ կողմերին հաշտեցնելու համար, եթե ամեն ինչ չվերջանար տարրական բախումով:

Միջոցառումը կազմակերպվել էր Լաշա Շուշանաշվիլիին և Դաթո Սեբիսկվերաձեին մոտ կանգնած «հունական» գողերի ուժերով, ովքեր պատկանում են Դեդ Հասանի կլանին կամ առնվազն համակրում են նրան: Այս հավաքին չնայած ռիսկին և վախին միացել է նաև չեզոք դիրք զբաղեցնող Էդիկ Օսետրինան, ում անկախ դիրքորոշումը արդյունքում դարձել է գլխավոր գրգռող գործոնը:
Հացկերույթի ժամանակ Էդիկին սկսել է ճնշել Կախա Ջանգվելաձեն, ով ավելի հայտնի է Շալվովիչ անունով: Վերջինս սկսել է բարձրաձայն և ոչ ցենզուրային կերպով քննադատել  նրան Մերաբի հետ կապի պատճառով: Չնայած որ հավաքի առիթը ուրիշ բան է եղել, սակայն Շալվովիչի վարքագիծը քննադատել հնարավոր չի եղել առավել ևս որ նա արդեն կպել էր անձամբ Ասատրյանի պատվին: Բանավոր խոսակցություններից հետո այն վերածվել է կռվի, որտեղ իր խոսքն է ասել երիտասարդությունը:
Պետք է նշել, որ ներկա գտնվող գողերից մեծամասնության մոտ Կախայի արարքը հավանության չի արժանացել: Անգամ նրանք, ովքեր բարեկամական հարաբերություններ չունեն և թշնամաբար են վերաբերվում Էդիկին, այն կարծիքին են եղել, որ Շալվովիչը գործել է «օրենքով գողերի» կանոններին ոչ համապատասխանաբար:

Վերջ ի վերջո Էդիկին ճանաչելով Շալվովիչը վաղ թե ուշ պետք է ներողություն խնդրի նրա առաջ:
Միաժամանակ «չար լեզուները» ասում են, որ Էդիկին կռվի մեջ ներքաշել Շալվովիչին հարկադրել է Լաշա Շուշանաշվիլին, ով սպառնացել է հակառակ դեպքում վերջինիս մեծ ընտանիքին դուրս հանել վարձակալած ընտանիքին: