«Օրենքով գող» Արտյոմ Առաքելյանը, ով ձերբակալվել էր Դոմոդեդովո օդանավակայանում, կալանքի տակ է մնալու դեռևս 72 ժամ: Այսպիսի որոշում ընդունել է Մերձմոսկովյան դատարանը:

Առաքելյանը, ով քրեական շրջանակներում հայտնի է Արտյոմ Լիպեցկի անունով, ձերբակալվել էր օգոստոսի 9-ի երեկոյան Դոմոդեդովո օդանավակայանում: Նա ձերբակալության պահին ժամանել էր Անթալիայից և մաքսային ստուգումն էր անցնում:

Ավելի վաղ Առաքելյանի նկատմամբ միջազգային հետախուզություն էին հայտարարել: Նա մեղադրվում էր Սաշա Աբասովի` այսպես ասած Լիպեցկի շրջանի Չապլիգին քաղաքի «նայողի» առևանգման և սպանության մեջ: Այս մարդու մարմինը գլխին հրազենային հինգ վնասվածքով հայտնաբերել էին Մերձմոսկովյան Միտիշախ:

Որոշ տվյալներով 2011 թվականին Արտյոմ Առաքելյանին «օրենքով գող» էր հռչակել ճանաչված քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանը` Դեդ Հասանը: Սակայն Լիպեցկում գտնվող Առաքելյանի ծանոթներին այս լուրը չէին հավանել: Սաշա Աբբասը ժամանել էր Մոսկվա, որպեսզի հայտնի Առաքելյանին կենսագրությունից որոշ դրվագներ, որոնք չեն համապատասխանում «օրենքով գող» կոչմանը: Սակայն դա չի հասցրեց անել: Առաքելյանը իր համակիրների հետ վերացրեց նրան: