Հանրապետության ողջ տարածքում այսօր փոփոխական եղանակ կլինի: Հայպետհիդրոմետից հայտնում են, որ ամպամածությունը մեծ մասամբ կպահպանվի, առավելապես արևելյան շրջաններում օրվա ընթացքում պարբերաբար սպասվում են տեղումներ, առանձին վայրերում դեռ հնարավոր են առատ անձրևները:

Իսկ հյուսիսային շրջաններում և Արարատյան դաշտում սպասվում է մասամբ ամպոտ եղանակ, տեղ-տեղ հնարավոր են միայն կարճատև անձրևներ:

Քամին 13-17մ/վրկ արագությամբ կլինի, տեղ-տեղ հնարավոր է ուժգնացում մինչև 20մ/վրկ, հավանական է մառախուղ և ցածր տեսանելիություն: Օդի ջերմաստիճանը կեսօրին հնարավոր է մի փոքր բարձրանա:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է ձմեռային անվադողերով երթևեկելու անհրաժեշտության մասին:

Երևանում այսօր սպասվում է փոփոխական ամպամածություն, ժամանակ առ ժամանակ հնարավոր է անձրև, մառախուղ և ցածր տեսանելիություն, տեղ-տեղ քամի` 10-15մ/վրկ: Գիշերը եղանակը +4+6 է, ցերեկը` +13+15, երեկոյան` +8+10: