30 տարի առաջ 1983 թվականի նոյեմբերի 11-ին կյանքից հեռացել է հայ և խորհրդային ակնառու կոմպոզիտոր, դաշնակահար և մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանը:
Առնո Բաբաջանյանը ծնվել է Երևանում որոշ տվյալներով 1921 թվականի հունվարի 22-ին, իսկ այլ տվյալների համաձայն՝ հունվարի 21-ին(Առնոյի հայրը փոխել է երեխայի ծննդյան օրը 1924 թվականին Լենինի մահվանից հետո) : Արդեն ինը տարեկան հասակում նա գրել է իր առաջին երաժշտական ստեղծագործությունը և աչքի է ընկել Արամ Խաչատրյանի կողմից:
1938 թվականին Բաբաջանյանը տեղափոխվել է Մոսկվա և միանգամից ընդունվել Գնեսինի անվան երաժշտական հաստատության վերջին կուրս և այն ավարտել է դաշնամուրի և կոմպոզիցիայի բաժինները: Նա նաև ընդունվել է Չայկովսկու անվան կոնսերվատորիա, իսկ 1947 թվականին ավարտել Երևանի կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժինը: 1950-1956 թվականներին նա դաշնամուրի դասեր է տվել Երևանի կոնսերվատորիայում, ինչից հետո տեղափոխվել է Մոսկվա, որտեղ ձեռք է բերել մեծ ժողովրդականություն որպես երգերի գրող:
Բաբաջանյանը հաջողությամբ համագործակցել է Ռոբերտ Ռոժդեստվենսկիի և Մուսլիմ Մագոմաևի հետ, նրանք միասին ստեղծել են այնպիսի երգեր, ինչպիսիք են «Королева красоты» , «Голубая тайга», «Улыбнись», «Будь со мной», «В нежданный час», «Встреча», «Воспоминание», «Позови меня», «Загадай желание», «Благодарю тебя», «Свадьба»: Պակաս ժողովրդականություն չեն վայելում նրա երգերը գրված Եվգենի Եվտուշենկոյի («Не спеши», «Чёртово колесо»), Անդրեյ Վոզնեսինսկու («Москва-река», «Верни мне музыку») և Լեոնիդ Դերբինյովի(«Лучший город земли») հետ միասին:
Կոմպոզիտորի երաժշտությամբ գրված երգերը կատարել են այնպիսի երգիչներ, ինչպիսիք են Մայա Կրիստալինսկայան, Աննա Գերմանը, Լարիսա Մոնդրուսը, Էմիլ Գորովեցը, Էդուարդ Խիլը և այլոք: Միայն էստրադայով վարպետի ստեղծագործությունները չեն սահմանափակվել: Մեծ հռչակ են վայելում նար աշխատանքները գործիքային ջազի և երաժշտա-թատերական ոճերում: Համաշխարհային ճանաչում ունեն նրա ստեղծագործությունները երկու դաշնամուրի համար:
Այժմ կոմպոզիտորի պատվին գործում է «Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամը», որը ղեկավարում է նրա որդին: «Вечерняя Москва» ներկայացնում է վաթսունականներին ամենավառ հեղինակներից մեկի երաժշտությամբ գրված ճանաված երգերի ընտրանին:

1. Մուսլիմ Մագոմաև- «Лучший город Земли»

2. Աննա Գերման - «Колыбельная»

3. Էմիլ Գորովեց- «Королева красоты»

4.Մուսլիմ Մագոմաև-«Свадьба»

5.Մայա Կրիստալինսկայա-«Не спеши» 

6.Լարիսա Մոնդրուս-«Только любовь права»

7.Մուսլիմ Մագոմաև-«Улыбнись»

8.Մուսլիմ Մագոմաև-«Чёртово колесо»

9.Մուսլիմ Մագոմաև-«Благодарю тебя»

10.Մուսլիմ Մագոմաև-«Ноктюрн»