«Վալտեր» մականունով քրեական հեղինակության սպանությունը, որը տեղի էր ունեցել Անապայում նոյեմբերի 5-ին, մեծ աղմուկ է բարձրացրել տեղի բնակիչների մոտ:
Տեղական կայքերում Անապայի բնակիչները հրապարակում են տեղի ունեցածի իրենց տարբերակները: Դրանց թվում է պատգամավոր Սերգեյ Զիրինովի գործի հետ կապը և քաղաքում ստվերային ոլորտների բաժանումն է, որը սկսվել է այս տարվա ապրիլին Սերգեյ Զիրինովի ձերբակալությունից հետո:
«Экологическая вахта по северному кавказу» մասնակիցները «Միասնական Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչ Զիրինովին համարում է Անապայի ստվերային բիզնեսի սեփականատեր և հասատատում են, որ նա հսկում է քաղաքի կյանքի տարբեր տնտեսական ոլորտներ: Զիրինովի գործի հետ կապվում է նաև Վալտերի մահվան այլ տարբերակը:
Սպանությունը տեղի էր ունեցել նոյեմբերի 5-ին Վարվարովկա գերեզմանատան մոտ: Շրջանային քննչական կոմիտեի տվյալներով սպանվածը մահացել է հրացանից արձակված երկու կրակոցով: Սպանվածը քրեական շրջանակներում հայտնի է եղել «Վալտեր» կեղծանունով: Ինչպես հայտնի է դարձել ոչ պաշտոնական աղբյուրներից խոսքը գնում է տեղի ձեռնարկատեր Վալտեր Հարությունյանի մասին: Սպանվածը եղել է 61 տարեկան և նախկինում դատված:
Քրեական հեղինակության սպանության կապակցությամբ Անապայի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ: