Ռուս  բռնցքամարտիկ Ալեքսանդր Եմելյանենկոն մերժել է որոշ լրատվամիջոցների ենթադրությունը, որ բնության գրկում հանգստի ժամանակ Միխայիլ Գալուստյանի հետ գրկախառնված ընկնելիս, հարբած է եղել:
«Մենք հանգստանում էինք, կրակում էինք: Քայլեցի, քայլեցի, Միշային էի նայում, սայթաքեցի, ընկա, դրանից հետո իմ վրա ընկավ: Ես սթափ եմ եղել: Ոչ մի այդպիսի բան չի եղել: Իսկ լրագրողները գրում են հարբած եմ եղել: Ես ամբողջովին սթափ եմ եղել»,- նշել է Եմելիանենկոն:
«Այժմ ես պատրաստվում եմ մենամարտի: Դեկտեմբերի 22-ին Տյումենում ես մենամարտ ունեմ բռնցքամարտի Ամերիկայի չեմպիոնի հետ: Հաջորդ տարի մենամարտ եմ ունենալու Օմսկում»,- Եմենիանենկոյի խոսքերն է մեջբերում ProSport-ը:
Նշենք, որ կայքի կողմից ներկայացված տեսանյութում հստակ լսվում է, թե ինչպես Եմենլիանենկոն հայերին անվանում ջհուդ, ինչին Գաուստյանը պատասխանում է, որ շփոթում ես ափերը: