«Հայկական ժամանակը» գրում է, որ վաստակավոր երաժիշտ, ազգագրագետ, մի շարք համույթների հիմնադիր Անդրանիկ Սարկավագ Մանուկյանը (Սասնո տղա) որոշել է քաղաքական ապաստան հայցել օտար պետություններից։ Նրա օրինակին հետեւելու են էլի մի շարք երեւանցիներ։

Այդպես էլ չհաշտվելով հարազատ բակում՝ Սայաթ-Նովա 10/5 հասցեում «Լարկո գրուպ» ՍՊԸ-ի կողմից բազմապրոֆիլ շենք կառուցելու իրականության հետ՝ տարածքի մի շարք բնակիչներ որոշել են դիմել ՀՀ-ում օտարերկրյա պետությունների դեսպաններին՝ չհավատալով, որ ՀՀ-ում սահմանադրական իրավունքները կարող են վերականգնվել եւ պաշտպանվել։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: