Հայաստանից Վարդան Դանիելյանի` Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմը «Կարճ հաղորդագրություն» Կիպրոսի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնում ճանաչվել է լավագույն վավերագրական ֆիլմ: Այս մասին հայտնում է փառատոնի պաշտոնական էջը: 

Պաշտոնական էջում տեղադրված հաղորդագրությունում մասնավորապես նշված է.«Եվրոպայի դարպասների մոտ շուրջ 96 տարի առաջ զանգվածային էթնիկ զտումներին նվիրված ֆիլմով լավագույն վավերագրական ֆիլմի մրցանակը և երեք հազար եվրոի արժանացել «Կարճ հաղորդագրություն» ֆիլմը Վարդան Դանիելյան Հայաստան»: