Բաքվում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը չի հաստատել լրատվամիջոցներում տարածված այն լուրը, որի համաձայն Ադրբեջանի և Հայաստանի նախագահները հանդիպելու են Վիլյնուսում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակներում:
«Մենք հուսով ենք, որ այս հանդիպումը ընդհանրապես տեղի կունենա»,- նշել է Մորնինգսթարը լրագրողների հետ զրույցի ժամանակ:

Եկող շաբաթ երկու պետության ղեկավարների միջև հանդիպման հնարավորության մասին հարցին դեսպանը պատասխանել է.«Ես ոչ մի հատուկ բան չեմ կարող ասել: Դա կախված է երկու պետության կառավարություններից»: