Թոփ-մոդել Սինդի Քրոուֆորդը, ում փայլուն կարիերան զբաղեցնում է երեք տասնամյակ, կարծես թե չի պատրաստվում կանգ առնել և այլևս չի մտածում ծերանալ: Վերջերս Քրուֆորդը լուսանկարվել է անկեղծ ֆոտոսեսիայում ամերիկայն V Magazine ամսագրի համար՝ ցուցադրելով իր շքեղ մարմինը:
Լուսանկարներից մեկում մոդելի հագին ոչինչ չկա զույգ կոշիկներից բացի: Սինդին գլուխը դրել է շան վրա, իսկ մարմինը ծածկել է շերտավոր սավանով: Մյուս լուսանկարներն է, որոնք պակաս բաց և անկեղծ չեն ստացվել, թույլ են տալիս մտածելու, որ Սինդին դեռևս կարող է պայքարել երիտասարդ մոդելների հետ:
«Եթե խոսել այն պահի մասին, երբ ես ինձ զգացի սուպերմոդել, ես կնշեի Versace շոուն, որտեղ ես բեմ դուրս եկա Նաոմի Քեմփբելի, Լինդա Եվանգելիստայի և Քրիստի Թուրլինգթոնի հետ,- ամսագրին իր կարիերայի մասին է պատմել Քրոուֆորդը :
Հիշեցնենք, որ Սինդի Քրոուֆորդը 1988 թվականին ամուսնացել է գիշերային ակումբների ցանցի սեփականատեր Ռենդի Գերբերի հետ, մեկ տարուց ծնվեց նրանց որդին՝ Փրեսլին, իսկ 2001 թվականին դուստրը Կայան: