Քաղաքագետ Իգոր Բունինը գտնում է, որ իշխանական տանդեմի նախկին մասնակիցների հարաբերությունների սրումը դժվար բերի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրաժարականին առնվազն առաջիկա տարվա ընթացքում: Այս մասին Բունինը ասել է ДОЖДЬ գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ:
«Այս քննադատությունը ոչ մի կերպ չի ազդում պետության հիմքերի վրա: Պուտինը նույնպես շատ կոպիտ կերպով հայտարարել էր, որ եթե դու ցանկանում ես ինձ քննադատել, ապա քննադատիր փորձագետի տեսնակյունից, այլ ոչ վարչապետի, պահպանիր ուղղահայացը, ոչ մի տանդեմ շուտվանից չկա; Եվ զբաղեցրու քո տեղը, կամ Մեդվեդևը ինչպես Կուդրինը ինչպես նշվել էր, կհրաժարվի վարչապետի պաշտոնից կամ կուլ կտա վիրավորանքը և կշարունակի աշխատել երկու տարբերակ: Ես մտածում եմ, որ առաջին տարբերակը քիչ հավանական է: Եթե դու կուլ ես տվել 10 կամ 15 ապտակ, 16-րդն էլ կուլ կտաս: Դեռևս վաղ է Պուտինին Մեդվեդևին ուղարկել հրաժարականի»,- ասել է Իգոր Բունինը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին Դմիտրի Մեդվեդև էր դեմ էր հանդես եկել նախագահական օրինագծին, որով իրավապահ մարմիններին վերադարձվում էր առանց Դաշնային հարկային ծառայություննից համապատասխան նյութերի հարկային քրեական գործ հարուցելու հնարավորությունը, որը դադարել էր գործել Մեդվեդևի օրոք 2011 թվականին:
Նոյեմբերի 14-ին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ պաշտոնյաները բարդ խնդիրների պետք է քննարկեն կառավարությունում կամ Կրեմլում, իսկ հակառակ դեպքում «հեռանան» ինչպես դա արեց ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը: Այսպես Պուտինը արձագանքեց նոր ծրագրերի առաջխաղացման ռազմավարական նախաձեռնությունների գործակալության հսկողական խորհուրդի անդամի խոսքերին, որը հարց էր բարձրացրել հարկային հանցագործությունների մասին քրեական գործ հարուցելու կարգի փոփոխության մասին: Նա հիշեցրեց, որ որոշ պաշտոնատար անձինք արդեն դեմ են հանդես եկել այդպիսի փոփոխություններին: