Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը կարող է նոր խթան հանդիսանալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Այս մասին ուրբաթ օրը Վիենայում ԵԱՀԿ մշտական խորհուրդի նիստի ժամանակ ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Դանիել Բերը: Այս մասին հայտնում է Trend գործակալությունը: 
«Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի նախագահների` հանդիպում անցկացնելու  և  հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ հերթական քայլերը քննարկելու մտադրությունը: Այժմ ժամանակն է խոսքերից անցնել գործողությունների: ԱՄՆ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ շարունակում է հավատարիմ մնալ խաղաղ կարգավորման հասնելու նպատակով հակամարտության կողմերի հետ աշխատանքին»,- նշել է նա:
Նրա խոսքերով ԱՄՆ ողջունում է համանախագահներ գործունեությունը և ԵԱՀԿ գործող նախագահ անձնական ներկայացուցչին և գնահատում է հակամարտության կողմերի հետ նրանց կատարած աշխատանքը:
«Խաղաղ կարգավորման և բանակցությունների ճանապարհով հակամարտության կարգավորումը այլ այլընտրանք չունի»,- ասել է Բերը: