Գրիգորի Լեպսը չի հերքել այն փաստը, որ ծանոթ է ոմն Վլադիսլավ Լեոնտևի հետ, ում ԱՄՆ համարում է ռուսական ամենախոշոր հանցախմբերից մեկի անդամ: Այս մասին հայտնում է Интерфакс-ը: 
«Շուրջ 30 տարի է ես նրան ճանաչում եմ, մենք ծանոթացել ենք Սոչիում»,- ասել է Լեպսը ուրբաթ օրը Մոսկվայում տեղի ունեցած մամլո-կենֆերանսի ժամանակ:
Լեպսի նշելով Լեոնտևի նկատմամբ Եվրոպայի և Ռուսաստանի իրավապահ մարմինները բողոքներ չունեն:« Ես գիտեմ ևս հազար եռեսուն այլ մարդու, նրանց հետ շփվում եմ, բարևում»,- նշել է երգիչը:
Լեպսը նաև ափսոսանք է հայտնել, որ այլևս չի կարող այցելել ԱՄՆ երկրի ֆինանսների նախարարության մեղադրանքների միջոցով:« Ափսոս, երկիրը մեծ է և շատ հետաքրքիր երաժշտի տեսանկյունից»,- նշել է երգիչը:
Նա նաև հայտարարել է, որ դեռևս կմտածի արդյոք արժի այցելել երկրներ, որոնց հետ ԱՄՆ ունի հանցագործներին արտահանձնելու պայմանագիր: